Transfermarkt-ը հրապարակել է ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի ակումբների կազմերի տրանսֆերային արժեքները: Առաջին տեղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» է, որի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը 582 միլիոն եվրո է:
Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան», որն այս ամռանը վաճառեց առաջատարներ Հենրիխ Մխիթարյանի, Մատս Հումելսին եւ Իլկայ Գյունդոգանին 348 միլիոն եվրո արժեքով երկրորդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում