13:14  ,  26 հուլիսի, 2016

«Ռեալն» աշխատանք է առաջարկել Դեւիդ Բեքհեմին

Մադրիդի «Ռեալն» անգլիացի Դեւիդ Բեքհեմին առաջարկել է ակումբային դեսպանի կարգավիճակ՝ աշխարհում Արքայական ակումբը ներկայացնելու առաքելությամբ, հաղորդում է բրիտանական The Sun-ը: 41-ամյա Բեքհեմը դեռ չի պատասխանել: Հայտնի է, որ անգլիացին Մայամիում հիմնել է ֆուտբոլային ակումբ եւ մտադիր է այդ թիմի հետ առաջիկա տարիներին ներկայանալ ՄԼՍ-ում:

Բեքհեմը «Ռեալում» հանդես է եկել 2003-2007 թվականներին՝ անցկացնելով 116 հանդիպում, խփելով 13 գոլ:

Բեքհեմը ակումբային կարիերայի ընթացքում խաղացել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելաքսիում», «Միլանում» եւ ՊՍԺ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում