Ռուսաստանի օլիմպիական հավաքականը դարձյալ կորուստներ ունի: Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) յոթ ուժեղագույն մարզիկների զրկեց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն ունենալու պատճառով:
Օլիմպիական ուղեգրերից զրկվել են Միխայիլ Դովգալյուկը, Յուլյա Եֆիմովան, Նատալյա Լովցովան, Անաստասիա Կրապիվինան, Նիկիտա Լոբինցեւը, Վլադիմիր Մորոզովը, Դարյա Ուստինովան:
Ռուսաստանի գեղալողորդներն ու ջրացատկորդները կկարողանան մասնակցել Խաղերին:
Դրանից առաջ Ռուսաստանի 68 աթլետներ զրվել էին օլիմպիական ուղեգրերից: Առաջիկա օրերին սպասվում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումն այս հարցով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում