13:28  ,  25 հուլիսի, 2016

«Յուվենտուսը» 130 միլիոն եվրո է պահանջում Պոգբայի համար

Թուրինի «Յուվենտուսը» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 130 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական The Guardian-ը:

Իտալական մամուլի տվյալներով, բանակցությունները առայժմ արդյունք չեն տալիս, քանի որ տրանսֆերի գումարի 20 տոկոսը պետք է ստանա Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան, ինչն էլ հանգեցնում է գնի բարձրացման: Նաեւ ֆուտբոլիստը պահանջում է տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձ:

«Յուվենտուսի» ներկայացուցիչները նաեւ հայտնել են, որ կգնեն «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին, նույնիսկ, եթե Պոգբայի տրանսֆերը տեղի չունենա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում