17:40  ,  24 հուլիսի, 2016

Մոուրինյոն արգելել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին պոկեմոն որսալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշակի սահմանափակումներ է պարտադրել խաղացողներին: Մասնավորապես, նա արգելել է ֆուտբոլիստներին հանդիպումներից առաջ երկու օրվա ընթացքում խաղալ Pokemon Go, որը ենթադրում է դուրս գալ փողոց եւ սմարտֆոնի միջոցով որսալ վիրտուալ պոկեմոններ:

Հիշեցնենք, որ Շանհայից Պեկին մեկնած «Մանչեսթեր Յունայթեդի» ինքնաթիռն անբարենպաստ եղանակի հետեւանքով ստիպված է եղել վայրէջք կատարել Չինաստանի մայրաքաղաքից ավելի քան 143 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանում, հաղորդում է dailymail-ը: Մինչեւ Պեկին անգլիական թիմը ավտոբուսով հասել է 2 ժամում: Հուլիսի 24-ին թիմն արդեն մարզում է անցկացրել:

Հուլիսի 25-ին Պեկինի օլիմպիական ստադիոնում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ, որի գլխավոր մարզիչն է Խոսեպ Գվարդիոլան: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում