17:12  ,  11 հուլիսի, 2016

Ռուի Պատրիսիուն՝ Եվրո-2016-ում ամենաշատ խաղացած ֆուտբոլիստ

Ֆրանսիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում խաղադաշտում ամենաշատ ժամանակ անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Լիսաբոնի «Սպորտինգի» 28-ամյա դարպասապահը Եվրո-2016-ում հանդես է եկել 720 րոպե: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին, որը խաղադաշտում անցկացրել է 706 րոպե: Երրորդ տեղը բաժանում են ֆրանսիացիներ Պատրիս Էվրան, Բակարի Սանյան ու Հուգո Լյորիսը՝ 660-ական րոպե:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները Ռուի Պատրիսիուի հրաշալի խաղի օգնությամբ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով