23:48  ,  10 հուլիսի, 2016

Եվրո-2016-ի եզրափակիչ. Ռոնալդուի արցունքներն ու Ֆրանսիայի առավելությունը (առաջին խաղակես, ֆոտոշարք)

Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչի խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ընթացող խաղում ֆրանսիացիներն ունեն նկատելի առավելություն, որը չեն կարողանում վերածել գոլի: 25-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղադաշտը լքելիս չզսպեց արցունքները: Ընդմիջում է:

Եվրո-2016, եզրափակիչ

ՊորտուգալիաՖրանսիա՝ 0:0 (առաջին խաղակես)

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչես, Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու (Ռիկարդո Կուարեժմա, 25):

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով