22:01  ,  3 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ֆրանսիայի եւ Իսլանդիայի մեկնարկային կազմերը

Հայտնի են ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի վերջին խաղում:

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Լորան Կոսելնի, Սամուել Ումտիտի, Բակարի Սանյա, Բլեզ Մատյուիդի, Մուսա Սիսոկո, Պոլ Պոգբա, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արնասոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն, Յոն Դադի Բոդվարսոն:

Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է հոլանդացի Բյորն Կույպերսը: Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն գերմանացիների հետ, որոնք դուրս են թողել Իտալիայի թիմին:

Ֆրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2012թ. մայիսին: 3:2 հաշվով կամային հաղթանակ են տարել ֆրանսիացիները: Այդ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է իսլանդացիների հաղթանակով՝ 2:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով