«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Ավստրիայի Մեծ մրցանակը: Վերջին շրջանում Հեմիլթոնը հպումով շրջանցեց «Մերսեդեսի» գերմանացի մրցարշավորդ, ընդհանուր հաշվարկի առաջատար Նիկո Ռոսբերգին, որը մնաց չորրորդ տեղում:
«Ռեդ Բուլի» հոլանդացի ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը երկրորդը հասավ վերջնագիծ: Լավագույն եռյակում է նաեւ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը «Ֆերարիից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում