00:51  ,  1 հուլիսի, 2016

Եվրո-2016. Լեհաստան - Պորտուգալիա դիմակայությունը կշարունակվի լրացուցիչ ժամանակում (ֆոտո)

Լեհաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների դիմակայությամբ մեկնարկեց Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչը: Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում առաջինը հասան հաջողության լեհերը: Հանդիպման արդեն երկրորդ րոպեին գերազանց գրոհը եզրափակեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն օգտագործեց Կամիլ Գրոսիցկու փոխանցումը: Լեւանդովսկին գրավեց Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը՝ խփելով իր առաջին գոլն այս առաջնությունում: Լեւանդովսկու գոլը երկրորդ ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ՝ 1:40-ին: Ավելի արագ գոլ խփել է միայն ռուսաստանցի Դմիտրի Կիրիչենկոն Եվրո-2004-ի ժամանակ, Հունաստանի դարպասը 1:07-ին:

Դրանից հետո Պորտուգալիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը, մրցակցին տալով միայն հակագրոհների սակավ հնարավորություններ: Պորտուգալացիների ճնշումն արդյունք տվեց 33-րդ րոպեին: Նանիի փոխանցումն օգտագործեց Ռենատու Սանչիսը՝ հավասարեցնելով հաշիվը:

Ընդմիջումից հետո Ռոնալդուն Նանիի փոխանցումից հետո ձախ եզրից մտավ մրցակցի տուգանային հրապարակ, հարված կատարեց, սակայն շեղ ստացվեց: Թիմերը երկար ժամանակ չկորցնելով խաղադաշտի միջին հատվածում փոխադարձ բազմաթիվ գրոհներ կազմակերպեցին, սակայն գործը վերջնական արդյունավետ հարվածների այդպես էլ չէր հասնում: Հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ հրաշալի հնարավորություն կարող էր ունենալ Ռոնալդուն, սակայն վրիպեց եւ հարվածը չստացվեց տուգանային հրապարակում:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Նշանակվել է լրացուցիչ ժամանակ:

Լեհաստան - Պորտուգալիա զույգի հաղթողը կհանդիպի Ուելս - Բելգիա դիմակայության հաղթողի հետ:

Եվրո-2016, քառորդ եզրափակիչ

Լեհաստան - Պորտուգալիա՝ 1:1 (հիմնական ժամանակ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 2 - Ռենատու Սանչիս, 33

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Ենջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի, Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի (Բարտոշ Կապուստկա, 82), Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Էլիզեու, Վիլիամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա (Ժոաու Մոուտինյու, 74), Ռենատու Սանչիս, Լուիշ Նանի, Ժոաո Մարիու (Ռիկարդու Կուարեժմա, 80), Կրիշտիանու Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով