23:42  ,  29 հունիսի, 2016

«Բարսելոնան» կխաղա «Սամպդորիայի» հետ

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի համար կհանդիպի իտալական «Սամպդորիայի» հետ, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը: Ընկերական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ի Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում: Խաղը նվիրված կլինի Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչում «Սամպդորիայի» նկատմամբ «Բարսելոնայի» տարած հաղթանակի 25-ամյակին: 1992 թվականին կատալոնական ակումբն առաջին անգամ նվաճեց այդ տիտղոսը:

Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունը ամենամյա ընկերական մրցաշար է, որը կազմակերպում է «Բարսելոնան» ակումբի լեգենդար նախագահ Ժոան Գամպերի հիշատակին: Գամպերը հինգ անգամ դարձել է ակումբի նախագահ, պաշտոնավարել է 25 տարի, առաջին անգամ 1908-1909 թվականներին, վերջին անգամ՝ 1924-1925-ին: 1997 թվականից մրցաշարը վերածվեց մեկ հանդիպման: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում