12:06  ,  29 հունիսի, 2016

MLS. Յուրա Մովսիսյանը՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստների թվում

MLS-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

5 թեկնածուների թվում է նաեւ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Այս ամիս 28-ամյա ֆուտբոլիստը 3 գոլ է խփել MLS-ի կանոնավոր առաջնությունում:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը դուրս է մնացել Հայաստանի հավաքականից եւ չէր հրավիրվել ազգային թիմի նախորդ խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում