14:50  ,  28 հունիսի, 2016

Ալեքսիս Սանչեսը ցուցադրել է այտուցված ոտքը (ֆոտո)

Չիլիի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ցուցադրել է արգենտինացիների դեմ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում ստացած վնասվածքը, գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Չիլիի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիներին: Սանչեսն էլ երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում