«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանին: Կատալոնական ակումբը Իտալիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբին առաջարկել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Daily Star-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր էր Դարմիանին ներառել Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի գործարքում, եթե այն տեղի ունենա:
Անցած մրցաշրջանում Դարմիանը 39 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում», խփել է մեկ գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: Transfermarkt.de-ն Դարմիանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում