00:50  ,  26 հունիսի, 2016

Եվրո-2016. Խորվաթիա - Պորտուգալիա խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (ֆոտոշարք)

Պորտուգալիայի եւ Խորվաթիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լանսում ընթացող հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: Եթե լրացուցիչ 30 րոպեներին թիմերը չպարզեն հաղթողին, կնշանակվի հետխաղա 11 մետրանոց հարվածաշար:

Հատկանշական է, որ հիմնական ժամանակում թիմերը ոչ մի դիպուկ հարված չկատարեցին մրցակցի դարպասին:

Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում սպասում է Լեհաստանի հավաքականը, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր շվեյցարացիներին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ, հիմնական ժամանակ

Խորվաթիա - Պորտուգալիա՝ 0:0

Խորվաթիա. Դանիել Սուբաշիչ, Դարիո Սռնա, Դոմագոյ Վիդա, Վեդրան Չորլուկա, Իվան Ստրինիչ, Միլան Բադել, Իվան Ռակիտիչ, Լուկա Մոդրիչ, Իվան Պերիշիչ, Մարսելո Բրոզովիչ, Մարիո Մանջուկիչ (Նիկոլա Կալինիչ, 88):

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Վիլիամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա, Անդրե Գոմեշ (Ռենատու Սանչիս, 50), Լուիշ Նանի, Ժոաո Մարիու (Ռիկարդո Կուարեժմա, 87), Կրիշտիանու Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով