«Բանանցի» սպորտային տնօրենի պաշտոնում է նշանակվել Արտաշես Ադամյանը: 45-ամյա մասնագետը 2010-2015 թվականներին աշխատել է Կրասնոդարի «Կուբանում»՝ զբաղեցնելով ակադեմիայի սպորտային տնօրենի պաշտոնը:
Արտաշես Ադամյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել հայկական, ռուսական, լիբանանյան եւ բուլղարական ակումբներում, ինչպես նաեւ խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
«Շատ հաճելի էր ստանալ «Բանանց» ֆուտբոլային ակումբի սպորտային հատվածը գլխավորելու առաջարկը: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Վստահությամբ ցանկանում եմ նշել, որ ունենալով նման ենթակառուցվածք եւ ուսումնատեխնիկական բազա՝ աշխատանքի ճիշտ կառուցման դեպքում այստեղ շատ բարձր արդյունքների կհասնենք»,- նշել է Արտաշես Ադամյանը «Բանանցի» կայքի հետ զրույցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում