«Կուբանի» ակադեմիայի նախկին սպորտային տնօրենը կաշխատի Հայաստանում

15:20   25 հունիսի, 2016

«Բանանցի» սպորտային տնօրենի պաշտոնում է նշանակվել Արտաշես Ադամյանը: 45-ամյա մասնագետը 2010-2015 թվականներին աշխատել է Կրասնոդարի «Կուբանում»՝ զբաղեցնելով ակադեմիայի սպորտային տնօրենի պաշտոնը: 

Արտաշես Ադամյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել հայկական, ռուսական, լիբանանյան եւ բուլղարական ակումբներում, ինչպես նաեւ խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում: 

«Շատ հաճելի էր ստանալ «Բանանց» ֆուտբոլային ակումբի սպորտային հատվածը գլխավորելու առաջարկը: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Վստահությամբ ցանկանում եմ նշել, որ ունենալով նման ենթակառուցվածք եւ ուսումնատեխնիկական բազա՝ աշխատանքի ճիշտ կառուցման դեպքում այստեղ շատ բարձր արդյունքների կհասնենք»,- նշել է Արտաշես Ադամյանը «Բանանցի» կայքի հետ զրույցում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։