00:31  ,  25 հունիսի, 2016

Եվրո-2016. Goal.com-ը Բեյլին ճանաչել է խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստ

Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը Goal.com-ի վարկածով ճանաչվել է Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստ:

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը ստացել է ձայների 27 տոկոսը: Երկրորդ տեղում է հայտնվել Լեհաստանի հավաքականի պաշտպան Միխալ Պազդանը (21 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսիացի Դիմիտրի Պայետը (21 տոկոս):

Հիշեցնենք, որ խմբային փուլի 3 խաղերում Բեյլը խփել էր 3 գոլ եւ Ուելսի հավաքականին օգնել դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ բրիտանական թիմը կհանդիպի Հյուսիսային Իռլանդիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով