12:40  ,  23 հունիսի, 2016

Մաուրո Գեւգեոզյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

Կոլումբիական «Աթլետիկո Բուկարամանգան» ստուգողական խաղում ոչ ոքիով է բաժանվել «Ռեալ Սանտանդերի» հետ՝ 1:1:

Կոլումբիական ակումբի գոլը 31-րդ րոպեին խփել է ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը, փոխանցում է «Աթլետիկո Բուկարամանգայի» թվիթերյան էջը:

Հայաստանի հավաքականի թեկնածուն 4 օր առաջ էլ դուբլի հեղինակ էր դարձել «Չիկոյի» դեմ ստուգողական խաղում, որն ավարտվել էր 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում