20:47  ,  31 մայիսի, 2016

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Սլովակիայում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն արտագնա ընկերական հանդիպում է անցկացրել Սլովակիա Մ-19 հավաքականի հետ։ Սլովակիայի Միյավա քաղաքի «Միյավա Սիթի» ստադիոնում տեղի ունեցած խաղում հայ ֆուտբոլիստները պարտվել են նվազագույն հաշվով՝ գոլ բաց թողնելով 57-րդ րոպեին։

Թիմերի երկրորդ ընկերական հանդիպումը նախատեսված է անցկացնել հունիսի 2-ին Յասլովսկե Բոհունիցե քաղաքում՝ ժամը 18:00-ին։

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը Սլովակիա է մեկնել հետեւյալ կազմով.

Դարպասապահներ

Մարկ Գրիքորյան, «Դոնաուֆիելդ», Ավստրիա

Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս», Հունաստան 

Պաշտպաններ

Վահե Մուրադյան, «Փյունիկ»

Հայկ Սարգսյան, «Բանանց»

Արթուր Խաչատրյան, «Բանանց»

Արթուր Դանիելյան, «Ստալ», Ուկրաինա

Կիսապաշտպաններ

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Նարեկ Ավագյան, «Բանանց»

Հարություն Գարինյան, «Մյունխենգլադբախ 1894», Գերմանիա

Էրիկ Վ. Վարդանյան, «Միկա»

Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»

Հրաչիկ Գեւորգյան, «Տեննիս Բորուսիա», Գերմանիա

Էրիկ Է. Վարդանյան, «Փյունիկ»

Էդգար Գրիգորյան, «Բանանց»

Արման Խաչատրյան, «Բանանց»

Հարձակվողներ

Էդգար Մովսեսյան, «Բանանց»

Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Վահան Բիչախչյան, «Շիրակ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում