10:04  ,  30 մայիսի, 2016

Բրազիլիայի հավաքականը հաղթել է ԱՄՆ-ում

Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթին նախապատրաստվող Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է Պանամային: Ամերիկյան Կոլորադոյում կայացած խաղում բրազիլացիներից աչքի են ընկել Լիսաբոնի «Բենֆիկայի» ռմբարկու Ժոնասը եւ «Սանթոսի» 19-ամյա հարձակվող Գաբրիելը:

Ընկերական խաղ, Կոլորադո, Դենվեր

Պանամա – Բրազիլիա՝ 0:2

Ժոնաս, 2, Գաբրիել, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում