Հայաստանը մեկ ոսկե եւ երկու արծաթե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Հարություն Մերդինյանը Շվեյցարիայում ընթացող մրցաշարում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Նժույգի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը չի ունեցել հավասարը:
Վահագն Դավթյանը նվաճել է արծաթե մեդալ օղակների վարժությունում: Նա զիջել է միայն հույն Էլեֆտերիոս Պետրունիասին:
Արթուր Դավթյանը երկրորդ տեղն է գրավել հենացատկում: Այս վարժությունում չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեգ Վերնյաեւը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում