11:01  ,  28 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ԱՄՆ-ում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք է ստացել Լոս Անջելեսում ընթացող հավաքի ժամանակ:

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում հանդիպել է Դոնեցկի «Շախտյորում» իր նախկին ակումբակից, այժմ Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Վիլիանին: ՀՖՖ-ի հրապարակած լուսանկարում երեւում է, որ Մխիթարյանի ոտնաթաթը վիրակապված է: Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան:

Մխիթարյանը մասնակցել է «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում այսօր կայացած նախախաղային մարզմանը, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, վնասվածք է ստացել: 

Հիշեցնենք, որ Հայաստան - Գվատեմալա հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 28-ին՝ ժամը 20։00-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան ժամը 07:00-ին)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում