10:44  ,  28 մայիսի, 2016

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը «Ստաբհաբ սենթերում» (ֆոտոշարք)

ԱՄՆ-ում հավաքը շարունակող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր նախախաղային մարզում է անցկացրել Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում, որտեղ կայանալու են Գվատեմալայի եւ Էլ Սալվադորի դեմ ընկերական խաղերը:

Հայաստան - Գվատեմալա հանդիպուման նախախաղային մարզումը տեւել է համեմատաբար կարճ։ Դանդաղ վազքից եւ նախավարժանքից հետո տեղի ունեցավ երկկողմանի խաղ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի ազգային հավաքականին արդեն միացել է Մարկոս Պիզելին, որն «Ալ Ռաեդին» օգնել էր պահպանել տեղը Սաուդյան Արաբիայի ուժեղագույնների լիգայում:

Հայաստան - Գվատեմալա հանդիպումը կկայանա մայիսի 28-ին՝ ժամը 20։00-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան ժամը 07:00-ին)։

Այդ հանդիպումներին մասնակցելու համար Հայաստանի հավաքական են հրավիրվել հետեւյալ ֆուտբոլիստները. 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան  «Միկա»

Անատոլի Այվազով  «Փյունիկ»                                 

Գոռ Մանուկյան  «Փյունիկ»  

Պաշտպաններ

Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)                       

Վարազդատ Հարոյան «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան  «Փյունիկ» 

Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ» 

Լեւոն Հայրապետյան  «Փյունիկ» 

Սերգեյ Ավագիմյան  «Արարատ»

Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ»                                 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Դավիթ Հակոբյան «Շիրակ»

Տիգրան Բարսեղյան «Գանձասար-Կապան»                                 

Բենիկ Հովհաննիսյան «Արարատ»                                 

Զավեն Բադոյան «Բանանց» 

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան «Կարպատներ» (Ուկրաինա)

Վարդան Պողոսյան «Փյունիկ» 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում