00:25  ,  28 մայիսի, 2016

Չեխիայի հավաքականը հաղթեց՝ 6:0, Պետեր Չեխը սահմանեց ռեկորդ

Եվրո-2016-ին պատրաստվող ֆուտբոլի Չեխիայի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է Մալթայի թիմի հետ եւ առավելության է հասել 6:0 հաշվով: Չեխիայի ազգային թիմի ռեկորդ է սահմանել դարպասապահ Պետեր Չեխը, որը 119-րդ հանդիպումն է անցկացրել թիմում: Չեխն ազգային հավաքականում հանդես է գալիս 2002 թվականից:

Եվրո-2016-ի խմբային փուլում Չեխիայի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Թուրքիայի եւ Խորվաթիայի հավաքականները:

Ընկերական հանդիպում

Չեխիա - Մալթա՝ 6:0

Պլաշիլ, 15, Շկոդա, 21, Գուբնիկ, 40, Լաֆատա, 74, Նեցիդ, 81, Շիկ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում