Footyheadlines.com-ը ներկայացրել է Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնայի» նոր համազգեստը, որով կատալոնական ակումբը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում։
«Բարսելոնան» չի երկարաձգի ամռանն ավարտվող պայմանագիրը տիտղոսային հովանավոր Qatar Airways-ի հետ։ Դրա փոխարեն «Բարսելոնան» տասը տարվա պայմանագիր է կնքել Nike-ի հետ եւ առաջիկա երկու մրցաշրջաններում կստանա տարեկան 105 միլիոն եվրո, իսկ հետագայում՝ տարեկան 155 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում