19:40  ,  26 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Արցախի համար հանգանակությանը

Արցախյան առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաեւ եզդիները: Նրանք մասնակցել են եւ իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Բելլա Լալայանը՝ Արցախի Հանրային հեռուստատեսությունից:

Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի /Լոնդոն/, Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին:

Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել մեր հայրենակիցները տարբեր երկրներից, ինչպես նաեւ օտարերկրացիներ, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ: Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես եւ Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ:

Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո: Այս գումարով ձեռք են նյութական արժեքներ ու ապրանքներ, որոնք կօգտագործվեն Արցախի պաշտպանության ու անվտանգության ապահովման համար:

Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները: Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների եւ համայքների, ինչպես նաեւ անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն

Քաղաքներ եւ համայնքներ

1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե,

Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից եւ համայնքներից հանգանակվել է – 17.435 եվրո

2. Լոնդոն – 3.500 եվրո

3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո

4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե - 4.015 եվրո

5. Monitis cjsc, Երեւան - 830 եվրո

Անհատներ

1. Հովհաննես եւ Վահե Պարազյաններ (Մոսկվա) - 40.000 եվրո

2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) - 10.000 եվրո

3. Անդրանիկ Ասլանյան (Բեռլին) - 10.000 եվրո

4. Լեւոն Համբարձումյան (Բեռլին) - 300 եվրո

5. Վազգեն Հովակիմյան (Բեռլին) - 300 եվրո

6. Արման Ֆարմանյան (Բեռլին) - 300 եվրո

7. Մարատ Օգաննեսյան (Լայպցիգ) - 200 եվրո

8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան (Բեռլին) - 150 եվրո

9. Արեւիկ Ավետիսյան (Բեռլին) - 100 եվրո

10. Հայկ Ավետիքյան (Լայպցիգ) - 100 եվրո

11. Արմեն Արզումանյան (Բեռլին) - 100 եվրո

12. Տիգրան Մարգարյան (Կրակով) - 100 եվրո

13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) - 100 եվրո

14. Արա Սարանգուլյան (Շվերին) - 100 եվրո

15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) - 50 եվրո

16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) - 50 եվրո

17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) - 50 եվրո

18. Ֆալկո Վայմերթ (Բեռլին) - 50 եվրո:

Ընդհանուր՝ 90.100 եվրո կամ 101.000 դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում