15:40  ,  26 մայիսի, 2016

Արամ Ոսկանյանը Սլովակիա կտանի 18 ֆուտբոլիստների

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 30-ին կմեկնի Սլովակիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում Սլովակիայի Մ-19 թիմի հետ: Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Միյավա քաղաքի «Միյավա Սիթի» մարզադաշտում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: Երկրորդ խաղը նախատեսված է անցկացնել հունիսի 2-ին Յասլովսկե Բոհունիցե քաղաքի մարզադաշտում՝ ժամը 18:00-ին:

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով մայիսի 26-ից Հայաստանի Մ-19 հավաքականը հավաք է անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Մարկ Գրիքորյան, «Դոնաուֆիելդ», Ավստրիա

Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս», Հունաստան 

Պաշտպաններ

Վահե Մուրադյան, «Փյունիկ»

Հայկ Սարգսյան, «Բանանց»

Արթուր Խաչատրյան, «Բանանց»

Արթուր Դանիելյան, «Ստալ», Ուկրաինա

Կիսապաշտպաններ

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Նարեկ Ավագյան, «Բանանց»

Հարություն Գարինյան, «Մյունխենգլադբախ 1894», Գերմանիա

Էրիկ Վարդանյան, «Միկա»

Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»

Հրաչիկ Գեւորգյան, «Տեննիս Բորուսիա», Գերմանիա

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Էդգար Գրիգորյան, «Բանանց»

Արման Խաչատրյան, «Բանանց»

Հարձակվողներ

Էդգար Մովսեսյան, «Բանանց»

Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Վահան Բիչախչյան, «Շիրակ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում