12:08  ,  26 մայիսի, 2016

Բեյլն «Աթլետիկոյի» ոչ մի ֆուտբոլիստի չի ընդգրկում «Ռեալի» մեկնարկային կազմում (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հայտարարությանն «Աթլետիկոյի» ֆուտբոլիստների վերաբերյալ: Նախօրեին Բեյլը նշել էր, որ «Աթլետիկոյի» ոչ մի ֆուտբոլիստ տեղ չէր ունենա Արքայական ակումբի մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպելու են մայիսի 28-ին Միլանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում