10:10  ,  25 մայիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիան» փոխարինող է գտել Գյունդոգանին

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել իտալական «Էմպոլիում» վարձավճարով հանդես եկող Պետր Զելինսկուն:

Calciomercatoweb-ի համաձայն՝ դորտմունդցիները Լեհաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպանին դիտարկում են որպես թիմից հեռացող Իլկայ Գյունդոգանին փոխարինող: Զելինսկու տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ուդինեզեին»: «Էմպոլիի» կազմում նա 5 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս մրցաշրջանում:

Լեհ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Լիվերպուլը», «Ռոման» ու «Նապոլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում