02:05  ,  23 մայիսի, 2016

«Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Սեւիլիային» եւ նվաճեց Իսպանիայի գավաթը

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» նվաճեց նաեւ երկրի գավաթը՝ լրացուցիչ ժամանակում 2:0 հաշվով առավելության հասնելով Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սեւիլիայի» նկատմամբ:

Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում տեղի ունեցած խաղում կատալոնական թիմը 36-րդ մնաց տասը ֆուտբոլիստներով: Վերջին հույսի խախտման համար հեռացվեց պաշտպան Խավյեր Մասկերանոն:

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն երկու հարկադրված փոփոխություն կատարեց: 46-րդ րոպեին Իվան Ռակիտիչին փոխարինեց Ժերեմի Մաթյոն, 57-րդ րոպեին վնասվածք ստացավ Լուիս Սուարեսը, որի տեղը զբաղեցրեց Ռաֆինյան:

Ավելացված երկրորդ րոպեին Նեյմարի դեմ վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Սեւիլիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան:

Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով:

Լրացուցիչ ժամանակում «Բարսելոնան» կարողացավ հաղթանակ տանել: Լիոնել Մեսիի հրաշալի փոխանցումից հետո Ժորդի Ալբան գրավեց «Սեւիլիայի» դարպասը: Ավելացված երկրորդ րոպեին էլ դարձյալ Մեսիի գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ Նեյմարը:

Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 2:0 (հիմնական ժամանակ՝ 0:0)

Ժորդի Ալբա, 97, Նեյմար, 120+2

Հեռացումներ՝ Խավյեր Մասկերանո, 36 -  Էվեր Բանեգա, 90+2, Դանիել Կարիսո, 120+1, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում