Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է թիմի կազմը, որը հունիսի 3-ից 26-ը ԱՄՆ-ում կմասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը:
Բրազիլիայի հավաքական
Դարպասապահներ. Ալիսոն («Նասիոնալ»), Դիեգո Ալվես («Վալենսիա»), Էդերսոն («Բենֆիկա»):
Պաշտպաններ. Դանի Ալվես («Բարսելոնա»), Ֆաբինյո («Մոնակո»), Դուգլաս Սանտոս («Աթլետիկո Մինեյրո»), Ֆիլիպե Լուիս («Աթլետիկո»), Ժիլ («Շանդուն Լունեն»), Մարկինյոս (ՊՍԺ), Միրանդա («Ինտեր»), Ռոդրիգո Կայո («Սան Պաուլու»):
Կիսապաշտպաններ. Կազեմիրո («Ռեալ»), Էլիաս («Կորինտիանս»), Լուիս Գուստավո («Վոլֆսբուրգ»), Ռաֆինյա Ալկանտարա («Բարսելոնա»), Լուկաս Լիմա («Սանտոս»), Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»), Ռենատո Աուգուստո («Բեյցզին Գոան»), Վիլիան («Չելսի»), Դուգլաս Կոստա («Բավարիա»):
Հարձակվողներ. Գաբրիել («Սանտոս»), Հալկ («Զենիթ»), Ռիկարդո դե Օլիվեյրա («Սանտոս»):
Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Էկվադորը, Հաիթին եւ Պերուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում