Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման դարձել է Մադրիդի «Ռեալի» դուրս գալը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթահարել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգելքը (0:0, 1:0):
Մայիսի 28-ին Միլանում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Հաղթանակի դեպքում, Արքայական ակումբը 11-րդ անգամ կնվաճի գավաթը: Նախորդ անգամ «Ռեալը» տիտղոսը նվաճել է 2014-ին՝ հաղթելով նույն «Աթլետիկոյին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում