16:10  ,  5 մայիսի, 2016

Էլժերիո Էլիայի դաջվածքը՝ սխալներով (ֆոտո)

«Ֆեյենորդի» կիսապաշտպան Էլժերիո Էլիան դաջվածք է արել ֆուտբոլի Հոլանդիայի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի առթիվ: Սակայն 29-ամյա հոլանդացին 2 սխալ է կատարել գրության մեջ: Նախ Feyenoord-ի փոխարեն գրել է Fenenoond, իսկ եզրափակիչի անցկացման օրը վերցրել է ապագայից՝ 2016-ի ապրիլի 24-ի փոխարեն գրելով 2016-ի մայիսի 25-ը:

Էլիան դաջվածքի լուսանկարը տեղադրել է Instagram-ում, իսկ ավելի ուշ հեռացրել է այն, փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում