11:44  ,  5 մայիսի, 2016

Լեբրոնի արդյունավետությունն օգնեց «Քլիվլենդին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 1/4 եզրափակիչի երկրորդ խաղում փոխչեմպիոն «Քլիվլենդը» 123:98 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ատլանտայի» նկատմամբ: Շարքի հաշիվը դարձավ 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը հավաքեց 27 միավոր:

Օրվա միակ խաղից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» խաղացող Իման Շամպերտի դանքը:

NBA, 1/4 եզրափակիչ

«Քլիվլենդ» - «Ատլանտա»՝ 123:98 (35:20, 39:18, 32:32, 17:28)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում