10:10  ,  5 մայիսի, 2016

«Յուվենտուսի» դեմ խաղը վերջինը կլինի Լուկա Տոնիի կարիերայում

Իտալական «Վերոնայի» 38-ամյա հարձակվող Լուկա Տոնին պաշտոնապես հայտարարել է, որ այս մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան, գրում է Football Italia-ն:

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ասուլիսում հայտնել է, որ Թուրինի «Յուվենտուսի» դեմ մայիսի 8-ին կայանալիք խաղը վերջինն է լինելու իր կարիերայում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Տոնին դարձել էր Իտալիայի առաջնության պատմության ամենատարեց լավագույն ռմբարկուն՝ խփելով 22 գոլ: Նա 2013-ից է խաղում «Վերոնայում», որը զրկվել է տեղն A Սերիայում պահպանելու հնարավորությունից:

Կարիերայի ընթացքում Լուկա Տոնին 22 մրցաշրջան է անցկացրել պրոֆեսիոնալ մակարդակում, մասնակցել է 545 խաղի եւ 272 գոլ խփել 15 տարբեր ակումբների կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում