21:22  ,  4 մայիսի, 2016

Ազար. Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Զիդանն է

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը ֆրանսիացի Զինեդին Զիդանն է:

«Պելեն, Մարադոնան, Ռոնալդուն կամ Մեսին՝ նրանից ոչ մեկն էլ լավագույնը չէ: Պատմության մեջ լավագույնը Զիդանն է: Նա շատ էլեգանտ էր խաղում: Զիզուն արագ չէր, բայց գնդակով ամեն ինչ կարող էր անել: Նա կարեւոր շատ գոլեր է խփել, օրինակ, Չեմպիոնների լիգայի եւ աշխարի առաջնության եզրափակիչներում»,- Ազարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ոչ պաշտոնական տեղեկություններով, ամռանը Ազարը կարող է տեղափոխվել Արքայական ակումբ, որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է Զիդանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում