16:47  ,  4 մայիսի, 2016

«Լեսթերի» գլխավոր տրանսֆերային նպատակը

Կիեւի «Դինամոյի» ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն կարող է դառնալ ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» առաջին նորեկն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

CalcioMercatoWeb-ի համաձայն՝ 26-ամյա ուկրաինացին անգլիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է: «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Յարմոլենկոյին Ջեյմի Վարդիի ու Ռիհադ Մահրեզի հետ տեսնում է թիմի հարձակման գծում: «Լեսթերը» պատրաստ է ուկրաինացուն ձեռք բերելու համար վճարել 25 միլիոն եվրո, որը նրա կլաուզուլան է:

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը «Լեսթերին» կբերի մոտ 150 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում