17:12  ,  2 մայիսի, 2016

18-ամյա դարպասապահը մահացել է կայծակի հարվածից

Ֆուտբոլի Մալայզիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Մելակա Յունայթեդ» ակումբի ավստրալացի դարպասապահ Ստեֆան Պետրովսկին մահացել է կայծակի հարվածից, հայտնում է Goal.com-ը:

Միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 5-ին, երբ մարզման ժամանակ կայծակը հարվածել էր 18-ամյա դարպասապահին ու նրա ակումբակից Աֆիկ Ազուանին: 2 ֆուտբոլիստներն էլ տեղափոխվել էին հիվանդանոց: Ստեֆան Պետրովսկին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Աֆիկ Ազուանի վիճակն արդեն կայուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում