10:04  ,  2 մայիսի, 2016

Զանգվածային բախում՝ «Շախտյորի» ու «Դինամոյի» խաղում

Կիեւի «Դինամոյի» եւ Դոնեցկի «Շախտյորի» միջեւ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 24-ր տուրի խաղում տեղի է ունեցել զանգվածային բախում:

Կրքերը բորբոքվել են 79-րդ րոպեին, երբ «Շախտյորը» հաշիվը դարձրել է 3:0: Բախման պատճառով մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել «Շախտյորի» կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոյին ու «Դինամոյի» վինգեր Անդրեյ Յարմոլենկոյին, ինչպե նաեւ փոխարինողներ թվում գտնվող Ալեքսանդր Կուչերին ու Դոնեցկի թիմի գլխավոր մարզիչ Միչրա Լուչեսկուին:

Հիշեցնենք, որ «Դինամոն» նախորդ տուրում էր ապահովել Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում