2015թ. Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին մաղթել է, որ տիտղոսն այս տարի նվաճի «Լեսթեր Սիթին»:
«Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի քվեարկությունում ես մեծամասամբ ընտրել եմ «Լեսթերի» խաղացողների՝ Շմեյխելին, Դրինքուոթերին, Կանտեին, Մահրեզին, Հութին եւ Մորգանին: Ցանկանում եմ, որ հենց նրանք էլ դառնան չեմպիոն»,- Թերիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Լեսթերը» մայիսի 1-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթանակի դեպքում, կդառնա չեմպիոն: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:05-ին:
«Լեսթերը» 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմի» նկատմամբ, որը մայիսի 2-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Չելսիի» հետ եւ միավոր կորցնելու դեպքում «Լեսթերին» «կնվիրի» տիտղոսը:
Մայիսի 7-ին «Լեսթերը» կընդունի «Էվերտոնին», իսկ վերջին տուրում մայիսի 15-ին Լոնդոնում կհանդիպի «Չելսիի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում