20:50  ,  30 ապրիլի, 2016

Բարձրագույն խումբ. Տուրի խաղաղ ավարտը

«Փյունիկն» ու «Արարատը» գոլազուրկ ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրի վերջին խաղում: Հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

«Փյունիկը» չօգտվեց երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին» հավասարվելու հնարավորությունից եւ 40 միավորով մնաց երրորդ տեղում: Առաջատար «Ալաշկերտը» հավաքել է 49 միավոր:

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 0:0

Հեռացում՝ Ռաֆի Կայա, 70 («Արարատ»)

«Միկա» - «Շիրակ»՝ 1:4

Տարիկ Չմայչանին, 34 - Կոնան Օդիլոն Կուակու, 1, Նեմանյա Ստոշկովիչ, 19, Կարեն Ալեքսանյան, 32, Ռումյան Հովսեփյան, 84 

«Ալաշկերտ»- «Բանանց»՝ 2:1

Հեբեր Արաուխո, 16,  Կարեն Մուրադյան, 78 - Վահագն Այվազյան, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում