22:44  ,  28 ապրիլի, 2016

«Էստեղլալը» հաղթեց, Մկոյանը ստացավ դեղին քարտ

Ֆուտբոլի Իրանի առաջնության 28-րդ տուրում Թեհրանի «Էստեղլալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Սայպայի» նկատմամբ:

«Էստեղլալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը: Նա դեղին քարտ ստացավ 44-րդ րոպեին:

«Էստեղլալը» վաստակեց 51 միավոր եւ դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում