00:20  ,  1 ապրիլի, 2016

Եվրո-2016-ում հաղթելու դեպքում գերմանացիները կստանան 300-հազարական եվրո

Գերմանիայի ֆուտբոլային միությունը հրապարակել է ազգային հավաքականի պարգեւավճարների չափը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում, գրում է Bild-ը:

Եվրո-2016-ում հաղթելու դեպքում աշխարհի գործող չեմպիոնի ֆուտբոլիստները կստանան 300-հազարական եվրո: Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելը նրանց կհարստացնի 50 հազարական եվրոյով, կիսաեզրափակիչինը՝ 100-հազարական, իսկ եզրափակիչինը՝ 150-հազարական:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ն անցկացվելու է հունիսի 10-ից հուլիսը 10-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով