Ֆրանսիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկություն է հայտնել տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է Sport.es-ը:
Ֆուտբոլիստը երազում է խաղալ «Բարսելոնայում» եւ այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի ղեկավարությանը: Իսպանիայի չեմպիոնները հույս ունեն Պոգբայի ցանկությունն օգտագործել «Յուվենտուսի» հետ բանակցություններում: Իտալական ակումբն ու Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան մտադիր են ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից ստանալ մոտ 100 միլիոն եվրո:
Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման, խփել է հինգ գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում