14:14  ,  13 փետրվարի, 2016

ՄՕԿ նախագահ. Դեռ ոչ մի ԱՕԿ չի հրաժարվել մասնակցել Ռիո-2016-ին

Դեռ ոչ մի երկրի ազգային օլիմպիական կոմիտե չի հայտարարել, որ ցանկանում է բաց թողնել 2016թ. Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերը Զիկա վարակի պատճառով, ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը: ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Քենիայի, Ճապոնիայի ԱՕԿ-ները մարզաձեւերի ֆեդերացիաներին թույլատրել են ցանկության դեպքում հրաժարվել մասնակցությունից:

«Բրազիլիայում օգոստոսին ձմեռ է, կլինի այլ իրավիճակ: Վստահ ենք, որ Բրազիլիայի կառավարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Խաղերի մասնակիցների եւ հյուրերի առողջությունը վտանգի չի ենթարկվի»,- Բախի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Բրազիլիայի գրեթե բոլոր նահանգներում այժմ Զիկայի համաճարակ է: Հիմնական տարածիչները մոծակներն են: Հիվանդությունը բուժվում է, մահացության դեպքեր գրեթե չեն գրանցվում:

Ռիոյի Օլիմպիական խաղերն օգոստոսի 5-21-ն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում