Բաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մինչեւ Ռուսաստանի առաջնության վերսկսվելը կարող է տեղափոխվել այլ ակումբ:
«Սպորտ Էքսպրեսը» գրում է, որ հայկական արմատներով 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սամարայի «Կռիլյա Սովետովը», Սարանսկի «Մորդովիան» ու Կրասնոդարի «Կուբանը»: Յուրչենկոն նախկինում խաղացել է «Մորդովիայում» ու «Կռիլյա Սովետովում»:
Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն հրաժարվել է երկարաձգել «Ուֆայի» հետ գործող պայմանագիրը, ինչից հետո տեղափոխվել էր երկրորդ թիմ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել էր, որ ռուսաստանցի դարպասապահին ազգային թիմ հրավիրելու եւս մեկ փորձ է արվելու:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում