«Կռիլյա Սովետովը», «Մորդովիան» ու «Կուբանը» ցանկանում են ձեռք բերել Դավիդ Յուրչենկոյին

13:05   12 փետրվարի, 2016

Բաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մինչեւ Ռուսաստանի առաջնության վերսկսվելը կարող է տեղափոխվել այլ ակումբ:

«Սպորտ Էքսպրեսը» գրում է, որ հայկական արմատներով 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սամարայի «Կռիլյա Սովետովը», Սարանսկի «Մորդովիան» ու Կրասնոդարի «Կուբանը»: Յուրչենկոն նախկինում խաղացել է «Մորդովիայում» ու «Կռիլյա Սովետովում»:

Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն հրաժարվել է երկարաձգել «Ուֆայի» հետ գործող պայմանագիրը, ինչից հետո տեղափոխվել էր երկրորդ թիմ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել էր, որ ռուսաստանցի դարպասապահին ազգային թիմ հրավիրելու եւս մեկ փորձ է արվելու:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։