11:37  ,  12 փետրվարի, 2016

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցն Անիշ Գիրին է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ (խաղացանկ), հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կայքը:

Մոսկվայում մարտի 10-30-ն անցկացվելիք մրցաշարի մեկնարկային տուրում կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) – Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա) դիմակայություններ:

Հիշեցնենք, որ մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում