19:11  ,  11 փետրվարի, 2016

Գործակալ. Յուրչեկոն Տուլայի «Արսենալում» փորձաշրջան չի անցնի

«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի գործակալ Ալեքսեյ Սկորոդեդը հերքել է լուրերը, թե 29-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի Տուլայի «Արսենալում»՝ ավելացնելով, որ առաջիկա օրերին Յուրչենկոն կտեղափոխվի ռուսական Պրեմյեր լիգայի ակումբ:

«Պրեմյեր լիգայի լավագույն դարպասապահներից մեկը չի կարող տեղափոխվել Առաջին լիգայի ակումբ: Յուրչենկոն գտնվում է Ուֆայում: Քննարկվում է մի տարբերակ: Հույս ունենք, որ առաջիկա օրերին գործարքը կկատարվի: Ակումբը Պրեմյեր լիգայից է: Ղեկավարությունը համաձայնել է փոխզիջման: Յուրչենկոն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը: Այդ պատճառով տեղափոխություը տեղի կունենա հիմա»,- Սկորոդեդի խոսքը մեջբերում է sportsdaily-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Յուրչենկոն «Ուֆայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, բաց է թողել 17 գոլ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել էր, որ եւս մեկ փորձ կարվի Յուրչենկոյին Հայաստանի հավաքական հրավիրելու ուղղությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում